Հանրաքվեն կբացի Ավգյան Ախոռների հետնախորշը․․․Եղիցի’ Չորրորդ հանրապետությունը,որ Հայաստանի ուրվագծվող ներկան է և Արարչագործված ապագան

Լևոն Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայրենակի’ց.
իմչպես տեսնում ես սերժա-ռոբերտական գողապետության ակտիվը,նրան սերտաճած երրորդ հանրապետության զառամյալ քաղաքական գործիչների բարակ շերտը վերջնականորեն խճճվելով ժողովրդական հեղափոխության հակամարտության լաբիրինթոսում տանուլ է տալիս Հանրաքվեի հարցում.

Չեր խճճվի,եթե ճանաչեր ինքնիշխան ժողովրդի հեղափոխության բնական/աստվածային իրավունքը.եթե հասկանար խորհրդարանական հանրապետության առանձնահատկությունը:Այն է` պառլամենտական հանրապետությունում առաջնային մանդատով օժտված է բացառապես խորհրդարանը.հետևապես նա է երկրի քաղաքական ԳԵՐԱԿԱ ինստիտուտը/Ջոն Լոկ/:

Եթե հասկանար,որ իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը կարող է գործել Լոկի վերապահման համատեքստում միայն. այլապես գործը կհասնի պետականության փլուզման/÷Գեորգ Հեգել÷/:

Հետևապես ,տվյալ պարագայում, եթե չի ընդունվում հեղափոխության/02 :05:2018/հաղթական ակտը և քաղաքականության պրիմատը/առաջնությունը իրավունքի հանդեպ,ապա առաջանում է իրավաբանական ֆետիշ-կազուսը , որի նպատակն է դառնում Գողապետության պաշտպանությունը,Ռևանշիզմի անսամձ մոլեգնությունը և Հինգերորդ Շարասյան տիրակալությունը:

Պարզ է ,որ այս հեռանկարը մեզ համար այլևս անցած էտապ է: Հանրաքվեն կբացի Ավգյան Ախոռների հետնախորշը:
Ուստի.

Եղիցի’ Չորրորդ հանրապետությունը,որ Հայաստանի ուրվագծվող ներկան է և Արարչագործված ապագան:
Լ.Շ. 11.ll 2020.

Հայրենակի'ց.իմչպես տեսնում ես սերժա-ռոբերտական գողապետության ակտիվը,նրան սերտաճած երրորդ հանրապետության զառամյալ…

Posted by Լևոն Շիրինյան on Tuesday, February 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ