Օտար պետության մայրաքաղաքում հոնգուր-հոնգուր լացելն ու նախկին թիմին հակառուսական ներկայացնելը․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արթուր Վանեցյանը՝ ռուսական Ինտերֆաքս-ին․ «Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը:

Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են»:

Օտար պետության մայրաքաղաքում հոնգուր-հոնգուր լացելն ու նախկին թիմին հակառուսական ներկայացնելը որքան էլ կարևոր է, բայց մի կողմ թողնենք։ Սև ու սպիտակ գունաբաժանմամբ քաղաքական դաշտում Փաշինյանին ու նրա թիմին հեղափոխությանը դավաճանելու մեջ մեղադրած ու ինքզինք հեղափոխական ներկայացնող պարոն Արթուր Վանեցյանը նշում է, որ իր ստեղծելիք ուժը հավակնում է լինել կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ (այս դաշտում եղել են ու կան ՀՀԿ-ն, Ժառանգությունը)՝ «միահյուսելով ավանդույթներն ու առաջընթացը»:

Թե ինչու էր էվոլյուցիոն մոտեցման կողմնակից՝ ավանդույթն ու առաջընթացը միահյուսող Արթուր Վանեցյանը հայտնվել հեղափոխության թիմում, սա Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ողբերգությունն է, բայց որ էվոլյուցիոնիստը մոռանում է, թե ինչ է ասել ու խոսում է հեղափոխական ակնկալիքների բավարարումից ու հեղափոխության թիմին մեղադրում է դրան դավաճանելու մեջ, այ, այ, այ, այլ բան է դառնում․․․

Մանավանդ որ նա պատրաստվում է քաղաքականություն բերել ՀՀԿ-ի կենտրոնամետ-աջ կենտրոնամետ գույնը․․․
Տանել չեմ կարողանում այսպիսի դեմագոգիաները․․․ Միանգամից կանգնի ասա, որ փորձում ես ՀՀԿ-ն ռեաբիլիտացնել․․․

Արթուր Վանեցյանը՝ ռուսական Ինտերֆաքս-ին․ «Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած…

Posted by Styopa Safaryan on Monday, February 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ