«Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր…». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ հանրաքվեի քարոզարշավին չմասնակցելու մասին, նշեց, որ եթե իրենք պատասխանատվություն են կրում իրենց ընտրողների առջև, ապա պետք է այդ մարդկանց ուղղորդեն:

«Եթե դու դրան դեմ ես ու ոչ մի գործողություն չես անում, ապա ստացվում է, որ դու ուղղակի չես կողմնորոշվել և չգիտես՝ ինչով ես զբաղված: Նա հասկանում է, որ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, գալու է և «այո» է ասելու, և դրանից խուսափում է:

Բայց միևնույն ժամանակ, նա չի կարողանում խուսափել իր անցյալից. նկատի ունեմ 2-3 օրը, որ կտրուկ հայտարարություններ էր անում, ասում էր՝ հնարավոր է՝ նաև գլխավորեմ և այլն: Չի կարողանում դրանից փախչել, միևնույն ժամանակ իրեն արդարացնում է:

Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի հասկանում՝ ինչ է անում»,- նշեց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ