![]()
Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:
Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ:
Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը
- 2012 թ. մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
- 2012–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է
- 2014–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է
- 2014–2015 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է
- 2015 թ. մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ
- 2017 թ․ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամվոր <<Ծառուկյան>> դաշինքի ցուցակով։
- 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:
![]()