Լենա Նազարյանը սխալմամբ ԱԺ ամբիոնի մոտ հրավիրեց Արփինե Հովհաննիսյանին

Ազգային ժողովի քննարկման դանդաղ ընթացքում այսօր ինտրիգ մտցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա սխալմամբ ամբիոնի մոտ հրավիրեց Արփինե Հովհաննիսյանին՝ ՀՀԿ անդամին, որը նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր հենց Նազարյանի տեղը։

ԱԺ փոխխոսնակը սխալվել էր․ իրականում ուզում էր հրավիրել իմքայլական պատգամավոր Արփինե Դավոյանին։ Նազարյանն ուղղեց ինքն իրեն ու հրավիրեց Դավոյանին, սակայն վերջինս, ի վերջո, հրաժարվեց ելույթից։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը

  • 2008-2008 թթ. — ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացվուցակով։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
  • ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի մայիսի 11-ը վերանշանակվել և աշխատել է ՀՀ արդարադատության նախարար:
  • 2017 թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ: Մինչեւ 2019 թ.։
  • 2019 թ.-ին դուրս է եկել ՀՀԿ-ից, սկսել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ