Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի ընթացքում, օթյակից ուղիղ եթեր մտնես

Հայաստանի մշակույթային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն ուզում եմ կյանքում առաջին անգամ ինձ նման բան թույլ տալ և անցնել անձնական բնորոշումների դաշտ.

Մինիմում հոգեկան հիվանդ կարելի է լինել, որ Վահագն Հայրապետյանի առաջին մենահամերգի ընթացքում, օթյակից ուղիղ եթեր մտնես և արտերկրում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիներին հրավիրես ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին, դրանով իսկ մասնակցել ըստ իր բնորոշման` 2-րդ հեղափոխությանը:

Որքան նենգ պիտի լինես, որ հասկանալով, որ Հայաստանում տարիներ շարունակ չապրող քաղաքացիները դե ֆակտո չեն հանդիսանում Հայաստանի Սահմանադրական փոփոխության կամ այլ քաղաքական պրոցեսի շահառու, հրավիրես քվեարկելու և վճռելու այն մարդկանց ճակատագիրն ովքեր դե յուրե և դե ֆակտո հանդիսանում են Հայաատանի Հանրապետությունում կատարվող փոփոխությունների շահառու:

Այո ընկերներ, մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որի վարչապետը շարունակում է իր անձնական ամբիցիան վեր դասել պետական շահից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ