Երեւանում կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Նորածինն աղջիկ է, 4 կգ 550 գրամ քաշով եւ 54 սմ հասակով։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Ըստ աղբյուրի, մայրը նշել է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենա։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։

Այս մասին գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ֆեյսբուքյան էջում: Նաեւ հրապարակված են նորածնի եւ մայրիկի լուսանկարները:

Լուսանկարները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքի էջից

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ