Փաշինյանի կատարյալ սխեման․Ինչպես 5 օրում, գրչի մեկ շարժումով ոտնակոխ անել ապազգային ոհմակին

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը։

«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այն, որ գալիք գարունը բեկումնային է լինելու մեր պետության համար պարզից էլ պարզ է։ Ժողովուրդն ունի սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու իրական հնարավորություն, որն ուղղակի պարտավոր է օգտագործել։ Գարնանը սպասվող կարևորագույն իրադարձություններին եկեք մի պահ հայացք նետենք մեկ այլ պրիզմայից, փորձելով հասկանալ դրանց նշանակությունն ու անատոմիան։

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեից ընդամենը 5 օր առաջ, Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Քաղաքական մի իրադարձություն, որ մերժված ոհմակը ամեն գնով փորձելու է օգտագործել որպես ռևանշի հասնելու հարթակ։ Սահմանադրական դատարանը ի դեմս Հրայր Թովմասյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության իշխանությունները Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության գլխավոր երաշխավոր Բակո Սահակյանի գլխավորությամբ, այսօր էլ շարունակում են հանդիսանալ նախկին ռեժիմի թափթփուկների հույսի վերջին օղակը։

Ու այսօր ժողովուրդն ունի բացառիկ հնարավորություն 5 օրվա ընթացքում, գրչի մեկ շարժումով ոտնակոխ անել ապազգային ոհմակին։ Ասել, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող երկու ընտրությունների 5 օրվա ընթացքում կայանալու փաստը զուգադիպության արդյունք է միամտություն կլինի։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՀՀ լեգիտիմ իշխանությունների կողմից մշակվել է մարտավարություն, որը նոկդաուն-նոկաուտ սխեմայով պետք է փոշիացնի պետության դեմ ակտիվ աշխատող դավադիրների ռեսուրսն ու վերջին հույսը։

Ավելի ստույգ, մարտի 31-ին Արցախի մեր հայրենակիցները ձևավորելով լեգիտիմ և ժողովրդավար իշխանություն պետք է նոկդաունի ենթարկեն քոչարյանասերժական խմբավորմանը, իսկ ապրիլի 5-ին այո ասելով Սահմանադրության փոփոխությունների նախագիծին, ՀՀ քաղաքացիները պետք է ամրագրեն վերջնական հաղթանակը նոկաուտով։

Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հստակ։ Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա պետք է արձանագրենք, որ սահմանադրական փոփոխություններին՝ «Ոչ» ասելու շուրջ արդեն իսկ ձևավորվել է քաղաքական օրակարգ, որի կարգախոն ըստ էության հետևյալն է՝ «Ազատություն մարդասպան Քոչարյանին»։

Փաշինյանի կատարյալ սխեման․Ինչպես 5 օրում, գրչի մեկ շարժումով ոտնակոխ անել ապազգային ոհմակինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Monday, February 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ