Հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ որ մարդիկ սենց պայքարի

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ախր լավ սենց «ֆիլմեր» նկարողը կամ նախաձեռնողը կամ ում ուղեղում փայլատակել ա նման ֆիլմ իրականացնելու գաղափարը ,մտնու՞մ նայումա ,որ 1000 հոգի քաղաքացին միևնույննա չի խափվում նման ֆիլմերից և 1000ից հետո հանդիպած 1ֆեյք , փողով պրոֆիլը, ինչ որ հիմար բաներա գրում :

Դուք մանիտորինգ չե՞ք անում :

Բայց ապրեք, շատ չոր կողն եք է, սենց որ գնա….

լավ ասենք վերցրեցիք իշխանությունը , ի՞նչ եք անելու:

Թազուց վարի եք տալու սաղ , էլի 2 հարգանի շենքերի դեմը կոպեկներով թույլտվություն եք տալու ,որ մի հատ զզվելի բարձր նորակառույց սարքվի:

Վարորդական իրավունքը 80.000 առնվի:

ճանապարհերը սարքելու գումար բյուջեյից դուրս գրվի , բայց ճամփեքը տենց էլ քանդած մնա:

Ինչ որ մեկի քրոջ կամ քավորի տղեքը իջնեն քաղաք ում ուզեն տփեն , բերետետավորներն էլ իրանց միանան:

Կարմիրի տակ մի հատ պոռճ լակոտ անցնի , ոստիկանը կանգնացնի , ոստիկանի վրա գոռա ,ոստիկանը չեստ տա գնա:

Մեկի քրտինքով հաց վաստակելու ստեղծած «օբյեկտ»ը , ինչ որ մեկը գնա խլի:

Մեր տատեր պապերի հասանելիք թոշակին հատկացված գումարները տեսնենք դաունթաունում որպես շենք:

Մեկը մի քիչ Ձեր սրտով չպահի , ախռանիկները էնքան ծեծեն մեռնի:

 

Ինչ որ կառույցների ու շինությունների թույլտվությունները կոռուպցիոն ճանապարհով ստանան ու Երեվան քաղաքի մաման լացացնեն:

Լուրջ մասնագիտական պաշտոնները զբաղեցնեն անգրագետ բարեկամները:

Մեր փողերով սիրածներ պահեք:

Ոչ մեկ չկարանա էն բիզնեսն անի ,որը Ձեզ խանգարումա :

Իրար քավոր սանիկով, սաղ փողերը երկրի վերցնեք , նենց քեֆ անեք , որ ժողովուդը էդ քեֆից հետո մի տարի սոված մեռնի:

մի հատ սիգնալի համար էնքան տփեք մարդուն, որ տանեն վերակենդանացման բաժին:

զինվորին հատկացված փողերը ուտեք

պետությունն ինչ ունի կոպեկներով ծախեք էդ փողերն էլ ուտեք:

մեծ թագավորություններում ապրեք Ձեր ընգերներով ,ընտանիքներով, սանիկներով , իսկ 8 հոգանոց ընտանիքը մի հատ դոմիկում սովից մեռնի:

իրարից հարկ չվերցնեք,բայց հացի բուտկին էնքան քամեք փակվի:

սովորածին տեղ չտաք, ձեր աֆերիստ ,բիջ բարեկամին գործի ընդունեք:

զինվորը առանց փանփուշտ ու առանց բածինկա կռվի տանկերի դեմ , դուք չալաղաջները բերաններդ 6,8- ի տակ փորերներդ ռեստորանում տանեք էս կոմ էն կոմ:

ով էլ հանկար ձեր դեմ դուրս գա փողոց ոստիկկաներին ասեք .«իէ արա հլը էս ոչխարների դուխին նայի , սրանք տեղը չեն բերում , հլը գռցրեք թո սրանից հետո պուտտ չանեն»:

….ու սենց մինչև լույս կթվարկեմ , ախր սա գիտենք ,տեսել ենք,վախեցել ենք երևի, ձեն չենք հանել , բայց ՏԵՍԵԼ ԵՆՔ…

իսկականի՞ց գաք ,ավելի

դաժան ,ժողովրդից վրեժ լուծելով ,որ հեղափոխություն արեց , դնեք նորից հալածեք, լուրջ էդ ե՞ք ուզում, արտագաղթը 2 անգամ շատանա , սաղ փախնեն:

հավատս չի գալիս երդվում եմ…😞 լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ որ մարդիկ սենց պայքարի» :🤦🏻‍♂️

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ