«Լավ կլիներ կոչ անեիք արտերկրի հայերին՝ մասնակցել հանրաքվեին». Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Այսօր ժողվարչապետը արտերկրում բնակվող հայերին կոչ է արել ապրիլի 5-ին գալ Հայաստան ու մասնակցել հանրաքվեի: Դուք, իհարկե, քվեարկել չեք կարող, բայց հայտնի եք՝ որպես լավ կոչ անող և լավ միտինգ անող: Բնականաբար ժողվարչապետը բարձրախոսով փողոցներում միտինգներ է անելու, դա իր տարերքն է, թերևս միակ բանը, որ կարողանում է անել:

Որպես ակտիվ հեղափոխական՝ լավ կլիներ գայիք Հայաստան ու մասնակցեիք այդ գործողություններին և այստեղից կոչ անեիք արտերկրի հայերին գալ Հայաստան ու մասնակցել հանրաքվեին:

Անշուշտ, այս առիթով Հայաստան գալը նաև հիանալի առիթ է իրականացնելու ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Աչքներս ջուր կտրեց…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ