![]()
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերից դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ նրանց տեղեկացնելով, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը: Վարչապետը նրանց խորհուրդ տվեց այդ օրը լինել ՀՀ-ում, մասնակցել հանրաքվեին: «Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել:
Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել եւ ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ եւ երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ եւ երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ այս պահին վարչապետը գտնվում է Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ մասնակցում է Վահագն Հայրապետյանի մենամահմերգին: Համերգի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը:
Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, February 9, 2020
![]()