![]()
Չինաստանի Ցինդաոյից Յուան Հերոնգ անունով աղջիկը, ով Ինստագրամում ունի 350 հազար հետևորդ իր մկանուտ մարմնի և քնքուշ դիմագծերի շնորհիվ, որոշել է պայքարել մահացու կորոնավիրուսի դեմ, քանի որ նա մասնագիտությամբ բժիշկ է:
«Ես բժիշկ եմ, և ես պետք է լինեմ առաջնագծում և անեմ ամեն հնարավորը, որպեսզի հաղթահարենք համաճարակը: Մենք ողջ ուժով փորձում ենք»,- գրել է Հերոնգը:
Ինստագրամյան մոդելը շարունակում է մարզվել տնային պայմաններում:
«Որպեսզի աշխատանքից հետո չվարակվեմ, տանն եմ պարապում, երբեմն որպես ծանրաձող օգտագործում եմ կաղամբը»,- կատակել է չինուհին:
![]()
![]()