«Անդո Օհանյանը աղի բլիթը կերել և ինձ է տեսել երազում…». Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ լավ ընկեր Անդո Օհանյանը աղի բլիթը կերել և ինձ է տեսել երազում հեղափոխություն անելիս։ Դեեեե, ձեզ տեսնեմ աղի բլիթ կերածներ»։

Հիշեցնենք, որ  «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ  Անի Զախարյանը ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի դառնա ՀՀ վարչապետ, նա իրեն ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու է համարում։

Նա նշեց, որ բացի ստորագրահավաքից նաև պետք է հավաքներ կազմակերպել Հանրապետության հրապարակում, որպեսզի ներկայից Կառավարությունը սթափվի։

«Եթե չսթափվեն, ապա մենք գնալու ենք լայնածավալ քաղաքական գործընթացների զարգացման ճանապարհով, և ես ինչպես հասկացա, սթափվելու միտում չունեն, քանի որ 2 ամիս առաջ իմ ներկայացրած վերջնագիրը որևէ բան չշարժեց Նիկոլ Փաշինյանի գլխում։

Մենք այնպես կանենք, որ իր գլխում փոփոխություններ տեղի ունենան և նա հասկանա երկրում կա լուրջ քաղաքական գործիչ, ով թույլ չի տալու, որ այս հակաիրավական ու հակասոցիալական գործընթացները զարգացում ապրեն»,-ասաց Զախարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ