Ջեկի Չանը 143 000 դոլարի պարգևատրում է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղմիջոցի համար

Չինական ծագումով հանրահայտ դերասան Ջեկի Չանը պարգեւատրում է խոստացել կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղմիջոցի համար, հայտնում է «МК»-ը։

Նա Weibo սոցիալական ցանցում գրել է, որ պատրաստ է մեկ միլիոն յուան (143 000 դոլար) վճարել, եթե որեւէ մեկը նման դեղամիջոց ներկայացնի։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի բանալին գիտությունն ու տեխնոլոգիան են, կարծում եմ՝ շատերն են համամիտ ինձ հետ։ Հուսամ՝ դեղը հնարավորինս շուտ կստեղծվի»,  — նշել է դերասանը։

Նրա խոսքով՝ հարցն անգամ փողը չէ։

«Պարզապես չեմ ուզում դատարկված տեսնել երբեմնի մարդաշատ փողոցները, չեմ ուզում տեսնել՝ ինչպես են հայրենակիցներս մինչև մահ դիմադրում վարակին, մինչդեռ նրանք պետք է կյանքը վայելեն», — ավելացրել է Ջեքի Չանը։

Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսից մահացել է 813 մարդ, 37 հազարը վարակվել են, 2,7-ը հազար մարդ ապաքինվել են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ