![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծիծաղեցրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։ Հրապարակված պաշտոնական տեսանյութում երևում է, որ հանդիպումն, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Առաքելական գրադարանում և շփումն անցել ընկերական զվարթ մթնոլորտում:
Նվերների փոխանակման արարողության ժամանակ Զելենսկին, որը նախկինում երգիծաբան է եղել, հաջողվել է ծիծաղեցնել Ֆրանցիսկոս պապին: Նրանց զրույցը տեղի է ունեցել վանական թարգմանչի օգնությամբ:
Նվերների թվում Զելենսկին քահանայապետին արխիվային փաստաթուղթ է հանձնել Լվովի ազգային թանգարանից:
Նյութի աղբյուր ՝ lurer.com
![]()