![]()
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
![]()
Երևան քաղաքում՝
Փետրվարի 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։
Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
![]()
![]()