![]()
Տարոն Չախյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հեղափոխության օրերից մինչև այսօր մերժվածներ կլանը Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Արցախի հողերը հանձնելու մասին բարբաջանքների ռոլիկը մի լավ ֆռռացնելուց ու սկավառակը մաշելուց հետո հիմա էլ էդ սկավառակի հաջոrդ երեսն է սկսել ֆռռացնել, թե բա Արցախում թեկուզ և խաղաղասիրական նպատակներով, բայց Փաշինյանի կառավարությունը բանակցություններում քննարկում է ադրբեջանցիների վերաբնակեցումը:
Շատ լավ հասկանում եմ, որ արդեն մոտ 2 տարի Փաշինյանի հողերը հանձնելու մասին ամբողջ օրը սազը ձեռքները երգողները վերջնականապես հուսահատվել են, իրենք էլ շատ լավ հասկանում են, որ նման սցենարը բացառված է ու արդյունքւմ հոգեվարք են ապրում, բայց դե գոնե մի քիչ խելքին մոտիկ ստեր տարածեն…
Սրանք պարպվել են արդեն… էն աստիճան են պարպվել, որ անգամ խելքը գլխին մի սուտ էլ չեն կարողանում մոգոնել, որ մարդիկ հավատան…
Բայց էս մի էժանագին ստից հետո էլ ավելի մեծ հոգեխանգարումներ են ունենալու… էլ ավելի են արժեզրկվելու՝ չնայած որ արդեն իսկ արժեզրված են…
![]()