![]()
Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այն ինչ ունենում է սկիզբ, ունենում է նաև իր տրամաբանական ավարտը․․․
Ու՞մ մեդիադպրոցն է անցել զուսպ ու համեստ կեցվածք ընդունած մարդու կերպարի մեջ մտած Վանեցյանը: Ինչպես ասել է Հորաս Մանը քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ: Չունենալով համապատասխան գիտելիքներ Վանեցյանը նախ սկսեց խեղդվել մեդիալճակներում, փորձելով ազնիվ սպայի կեցվածքով պատերազմել Փաշինյանի ընտանիքի դեմ, հետո քաղաքական լողորդի իր հմտություններով փորձեց փրկել հայ ժողովրդին Փաշինյանից և երկիրը սնանկության հասցրած նոր իշխանությունից, այս անգամ էլ սկսեց խեղդվել մեդիագետակում:
Կրկին չհանձնվելով մեծապատիվ սպան այս անգամ մեդիածով դուրս եկավ, սակայն ոչ թե լողալով, այլ նավով, և կրկին փրկության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, փորձելով փրկել նրան նոր իշխանությունների թալանից ու բռնապետությունից: Հետաքրքիր էՙ որ մեդիադպրոցն է ընդունվել Վանեցյանը, որ այսքան արագ ու մեծ հաջողություններ է գրանցում ?
Երբ դեռ Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր, բոլորը հասկանում էին, որ հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի Վանեցյանը, և գուցե հենց այդ նպատակով էլ նա գործուղվել էր կառավարություն: Միայն թե նախկինները հաշվի չէին առել հայ ժողովուրդ-Փաշինյան -Նոր Հայաստան-Կառավարություն ամուր շղթան, որով պետք է առաջիկայում կապվեր շատերի ձեռքերը:
Փաշինյանը ժամանակին թույլ էր տալիս, որ իր հատուկ ծառայության` ըստ էության գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա հեռուստաաստղ և նա օգտվեց այդ աննախադեպ հնարավորությունից: Արդեն հայտնի հեռուստաաստղ գաղտնի ոստիկանը, իր տիրապետած ռեսուրսներով` պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու էր, ով դեռ չէր հեղինակազրկվել հայ ժողովրդի աչքերում: Կրկին անգամ նախկինները հաշվի չառան Վանեցյանի Փաշինյանի շվաքի տակ գտնվելու գործոնը:
Իսկ գուցե Փաշինյանը հատուկ էր թույլ տալիս որ նա վայելի իր աստղային ճանաչումը, գուցե դա Վանեցյանին բացահայտելու գործիքներից մեկն էր;
Աշխարհի որևէ երկրում, որևէ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող` չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ: Իսկ Վանեցյանի վարկանիշը հենց ինքը Փաշինյանն էր, իսկ այսօր, առանց Փաշինյանի Վանեցյանի վարկանիշը 0 է:
Շարքային անվտանգության ծառայողին դարձրեց սուպերաստղ` հետո նրան հեռացրեց բոլորիս հայտնի պատճառներով և հնարավորություն տվեց հանդես գալ պարտված ընդդիմադիրի դիրքերից:
Ասում են, բարձրացիր լեռան գագաթը ոչ թե այն բանի համար, որ աշխարհը քեզ ճանաչի, այլ այն բանի համար, որ դու ճանաչես աշխարհը։ Բարձրացավ, ճանաչեց, սակայն այս դեպքում էլ տեղին է ասել, ինչքան բարձր ես թռնում, այնքան ցավոտ է ընկնելը: Ինչևէ, Վանեցյանի բոլոր քայլերը դատապարտված են ձախողման, իսկ Չեչնիայի մուսուլման նախագահի հետ նրա իբրև ընկերական կապը իրական վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի համար, քանի որ սա պարզապես անմեղ ու պարզ ընկերություն չէ, չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավարին` հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։ Հարց է առաջանում, այդ երբվանից են հայ-ռուսական հարաբերությունները վստահվել Կադիրովին և Վանեցյանին: Ինչևէ, այն ինչ ունենում է սկիզբ, ունենում է նաև իր տրամաբանական ավարտը:
Քիչ մնաց…
Այն ինչ ունենում է սկիզբ, ունենում է նաև իր տրամաբանական ավարտը․․․Ու՞մ մեդիադպրոցն է անցել զուսպ ու համեստ կեցվածք…
Posted by Shavarsh Sarukhanyan on Saturday, February 8, 2020
![]()