Ինչպես են բժիշկները տնից բռնի ուժով դուրս հանում կորոնավիրուսով հիվանդներին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են բժիշկները բնակարաններից բռնի ուժով դուրս հանում այն մարդկանց, ում մոտ կորոնավիրուսի առկայություն է կասկածվում: Տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով մարդիկ տանից դուրս հանում 2 հոգու՝ թևերից բռնած, իսկ 3-րդը դիմադրում է, սակայն բժիշկները նրան էլ են բռնությամբ տանում:

Տեսանյութը նկարահանվել է չինական Ուհան քաղաքում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 86 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 724-ի, ապաքինվածներինը՝ 2050-ի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 34 հազարը:

Վարակվածներից 31 հազարը դեռ բուժում է ստանում, իսկ նրանցից 6100-ի վիճակը համարվում է ծանր: Նոր տեսակի կորոնավիրուս է կասկածվում ևս 27,5 հազար մարդու մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ