![]()
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Որպես եզրափակիչ խոսք.
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը ,ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ ոչ քայլերի հետ:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:
Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթատել մեկի վզին:Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ովքեր ինձ հետ համաձայն չեն :
Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:
Ավելին, ասեմ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր, ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔԻ, եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ:
Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումները ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում:
ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ ԵՎ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ:
Եվ չեմ կարողանում հասկանալ, իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ, դա հանաք մասխարա չե:
Այսքանը ..․»։
![]()