Էդմոն Մարուքյանը լողավազանից լայվ է մտել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեսբուքյն էջում կիսվել է տեսնյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Առողջ ապրելակերպն այլընտրանք չունի»:

Հիշեցնենք, որ պատգամավորի խոսքով` սահմանադրական փոփոխություն չի կարող լինել. Ազգային ժողով չի կարող ներկայացվել ընդհանրապես նման փաստաթուղթ՝ առանց Պետաիրավական հանձնաժողովի եզրակացության. «Այսինքն, երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր։

Դրան գումարած սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ, դրան գումարած, որ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով։ Կարող եմ թվարկել, հիմա մեր իրավաբանները կազմում են էլի, տենց կարող է մի 10-15 հոդված ունենանք։

Բոլոր այս խախտումներն ակնհայտ են, դրան գումարած միջազգային պարտավորություններ՝ Վենետիկի հանձնաժողովին, որ չի ուղարկվել, Սահմանադրական դատարանի եզրակացություն, այսինքն, էս բոլորը փունջ է։ Հիմա էս փունջը պետք է, որ թույլ չտա, որ հանրապետության նախագահը շարժվի առաջ և ստորագրի այս փաստաթուղթը»,-նշել է նա:

Առողջ ապրելակերպն այլընտրանք չունի

Posted by Edmon Marukyan on Friday, February 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ