«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ». Սամվել Սարգսյան

«Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել… ». դերասան Սամվել Սարգսյան

Դերասան Սամվել Սարգսյանն իր կարծիքն է հայտնել նոր կառաավարության և վարչապետի մասին.
Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել:
Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր:

Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը: Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել.

«Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկ­վում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»:
Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.
«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»:

Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում:
Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ