![]()
Դերասանուհի Էմմա Մանուկյանն այսօր նշում է 31-ամյակը։ Էմման իր տարիքին փիլիսոփայորեն է վերաբերում, ըստ դերասանուհու, անկախ անձնագրային թվերից, կինն այն տարիքն ունի, որը ներքուստ է զգում։ «Ներքուստ ես դեռ շատ փոքր եմ։ Իմ տարիքը բացարձակ չեմ զգում, որովհետև չեմ կարևորում թվերը»:
Էմման վստահ է՝ 30-40 միջակայքում ընկած տասնամյակը կնոջ կյանքի ամենալավ տարիներն են․ «Կնոջ ամենաբեղուն, կարևոր, երջանիկ ու հետաքրքիր տարիները սկսվում են 30-ից հետո։ Ես հիմա վայելում եմ ամենագեղեցիկ տարիքը․ կա հասունություն, փորձ, խելք, միաժամանակ, դեռ կա երիտասարդություն և թարմություն։ Մինչր 30 տարեկան կինն ունի երիտասարդություն և թարմություն, բայց չունի փորձ, հասունություն և խելք»։
Էմման ասաց, որ տարիներ առաջ իր պատկերացումներն այս տարիքի մասին ծիծաղելի էին․ «Հիմա հիշում եմ, թե ինչ պատկերացումներ ունեի 30-ի մասին․․․ Փոքր տարիքում մտածում էի, որ այդ թիվը շատ մեծ է՝ կյանքի վերջի պես մի բան։ Ինձ բոլորովին ուրիշ ձև էի պատկերացնում, սակայն պատկերացումներս գերազանցել եմ»։
![]()
Դերասանուհու խոսքով՝ հասցրել է իրականացնել նպատակներն ու գտնել ներդաշնակություն․ «Երջանիկ եմ, որ ունեմ այն կյանքը, որով հիմա եմ ապրում, ինձնից շատ գոհ եմ. մինչև 30 տարեկան արածիս համար ինձ գերազանց եմ նշանակում, սակայն ցանկություններիս ցանկում շատ են նաև կետեր, որոնք չեմ հասցրել իրականացնել։ Հույս ունեմ՝ այս ընթացքում այդ երազնանքներն էլ իրականացնել»։
![]()
![]()