Իրինա Թովմասյանի 38-ամյակի խնջույքը՝ 80-ականների ոճով, հայտնի հյուրերն ու ամուսնու նվերը

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ 38-ամյակի առթիվ  Իրինան 80-ականների շնչով մեծ խնջույք է կազմակերպել, որի բոլոր հյուրերը ռետրո կերպարներով էին։ Տորթը ևս խորհրդանշական էր՝ 80-ականների հեռուստատեսության և ռադիոյի նկարազարդմամբ։

Իրինայի համար տոնական օրը ուրախ ու գունավոր մեկնարկ է ունեցել։ Փոքրիկ դուստրերը՝ Ալյան և Մարիան,  մայրիկի համար ձեռագործ նվերներ են պատրաստել, իսկ ամուսինը՝ Դավիթը, Իրինային գումարի տեսքով է նվեր տվել։

«Շատ հետաքրքիր նկարներ էին նկարել, ամենազվարճալին նրանց մեկնաբանություններն էին, պատմում էին, թե նկարների նշանակությունը։ Այդ նկարներն անպայման տեղ կգտնեն մեր տան պատին։ Բացի այդ, շատ բացիկներ են նվիրել, ես շատ եմ կարևորում դրանք, խնամքով պահում եմ։

Բոլորն իրենք ենք պատրաստել, նկարազարդել, հետաքրքիր գրառումներ արել»,- պատմեց նա: Անդրադառնալով ամուսնու նվերին՝ Իրինան նշեց, որ նա է ֆինանսավորել խնջույքը, բացի այդ, նաև գումարի տեսքով է նվեր մատուցել իրեն:

«Նաև ծաղիներ էր գնել ինձ հմաար: Իհարկե, կցանկանայի, որ ինչ-որ անականկալ մտածեր, սակայն շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Որոշել է գումար նվիրել, որպեսզի ես իր կողմից նվեր գնեմ այն, ինչ ուզում եմ։ Ես, իհարկե, դեմ չեմ այդ տարբերակին»,-ասաց Իրինան։

Նա ժպիտով նշեց, որ շատ է սիրում տարեդարձի օրը, ամեն տարի որևէ տարբերակով փորձում է ավելի վառ դարձնել օրը:

«Այս տարի որոշեցի 80-ականների շնչով խնջույք կազմակերպել ու մի քիչ ավելի մեծ նշել տարեդարձս։ Բոլոր հյուրերին զգուշացրել էի, որ է գան այդ ժամանակաշրջանի տրամադրությամբ, կերպարներով։

Իմ վարսահարդարումն ու դիմահարդարումն էլ այդ ոճի մեջ էր,- ասաց նա ու հավելեց, որ խնջույքի ընթացքը փորձել են ավելի հետաքրքիր դարձնել հյուրերի համար,- Հետաքրքիր անակնկալ էինք պատրաստել հյուրերի համար, մինչև տորթը կտրելու պահը տարբեր խաղեր խաղացինք: Շատ ուրախ օր ունեցանք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ