Մահացու հիվանդ տղամարդն սպանել է 13-ամյա որդուն, որպեսզի նա «առանց հայր չմեծանա»

Մերմոսկովյան Դոմոդեդովո քաղաքի 40-ամյա բնակիչ Օլեգ Դրաչևն սպանել է իր 13-ամյա որդուն՝ Իլյային:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ «չի ցանկացել երեխային առանց հայր թողնել»՝ վախենալով, որ մայրը չի կարողանա միայնակ մեծացնել տղային:

Մայրն աշխատանքից տուն է եկել և տեսել ամուսնուն՝ արյունոտ դանակը ձեռքին, իսկ մահճակալի վրա հայտնաբերել է որդու դին:

Պարզվել է, որ տղամարդը երկու անգամ դանակով հարվածել է որդուն, երբ վերջինս քնած է եղել: Մայրը դուրս է վազել և ոստիկանություն կանչել:

Կասկածյալին տեղափոխել են Դոմոդեդովո նյարդահոգեբուժական կլինիկա՝ հետազոտման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ