ԱՆԵԿԴՈՏ. «Դև բռնում է Սերժին, Միշիկին ու Էդմոնին…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Դև բռնում է Սերժին, Միշիկին ու Էդմոնին…

-Հիմա ուտե՞մ ձեզ թե չէ… Սերժիկ ի՞նչ կասես…

— Եթե ինձ ուտելով ժողովուրդը իրեն երջանիկ կզգա, ապա այո.. կեր ինձ…

Դևն ուտում է Սերժին:

-Միշիկ դու ի՞նչ կասես…

— Կա խնդիր, բոլորը խոսում են դրա մասին, բոլորը տեսնում են դա, բայց ոչ ոք չի ցանկանում լուծել խնդիրը… իսկական հեղափոխություն է պետք…

— Միշիկ, զահլա մի տար լալահառաչ տեքստերովդ…

Դևը Միշիկին էլ ուտում:

— Էդմոն ասա… դու ի՞նչ կասես…

— Ա հլա ի րոպե… էս ուզում ես ինձ ուտես, ա չես կարա է՜… Լուծումը 3-րդ ճանապարհն է, պետքա 3-րդ ճանապարհ լինի ու կա էդ 3-րդ ճանապարհը, էդ 3-րդ ճանապարհի մասին խոսել եմ դեռ շատ շուտ, պետք է 3-րդ ճանապարհով գնալ…

Դևը մինչև էսօր փորձում է գտնել էդ 3-րդ ճանապարհը…

Դև բռնում է Սերժին, Միշիկին ու Էդմոնին…-Հիմա ուտե՞մ ձեզ թե չէ… Սերժիկ ի՞նչ կասես…- Եթե ինձ ուտելով…

Posted by Taron Chakhoyan on Friday, February 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ