Հնդկաստանում 7-ամյա աղջիկը հազվադեպ հիվանդության հետևանքով «քարացել» է

Հնդկաստանի Չհաթիսգարհ նահանգի Դանտեվադա շրջանում Ռաջեշվարի անունով աղջիկը տառապում է  անբուժելի հիվանդությամբ՝ էպիդերմոլիտիկ իխթիոզով, որի պատճառով «վերածվում է քարի»:

Հիվանդության պատճառով նրա ձեռքերը, ոտքերը և մեջքի մեծ մասը ծածկված է եղջերաթեփի նմանվող կոշտ բշտիկներով, որոնք քայլելիս և նստելիս ցավեցնում են աղջկան՝ դժոխքի վերածելով նրա կյանքը:

Ցավերը մեղմելու համար աղջիկն իր ծնողների հետ ստիպված է հաճախակի գնալ քաղաքային հիվանդանոց, որը բավականին հեռու է իրենց բնակավայրից:

Նշենք, որ իխթիոզը վտանգավոր չէ առողջության համար, սակայն հիվանդը ստիպված է դրա ախտանշաններն ամբողջ կյանքի ընթացքում տանել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ