![]()
ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել է:
Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես է քո ձայնը հնչում»,- դիմում է նրան հայրը: Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ:
Salam նիկով օգտատերը կարծում է, որ երեխան լաց է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:
![]()