Հռոմի պապը սեղմել է Ամանորի գիշերը իրեն համբերությունից հանած կնոջ ձեռքը


Հունվար ամսին Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է և սեղմել այն կնոջ ձեռքը, որի պատճառով դեկտեմբերի 31-ին Սուրբ Պետրոս հրապարակում նա կորցրել էր համբերությունը:

Հունվարի 8-ին Ֆրանցիսկոս Պապը կարճ խոսել է այդ կնոջ հետ: Լուսանկարներում նրանց երկուսին կարելի է տեսնել ժպտալիս և ձեռք սեղմելիս:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ֆրանցիսկոսը ներողություն էր խնդրել իր ուղերձի ընթացքում այն բանի համար, որ կորցրել էր համբերությունը:

«Շատ անգամներ մենք կորցնում ենք մեր համբերությունը. ես էլ ներողություն եմ խնդրում երեկվա օրինակի համար»,- ասել էր նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ