«ԱԺ-ում վարչապետի նման ելույթին երկար էինք սպասել… շատերի բերանն էր պետք ծեփել, շատերի իրական տեղն էր պետք ցույց տալ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արչապետ Փաշինյանի այսօրա ելույթին և կատարել է հետևյալ գրառումը.

Շատ բան էր կուտակվել…

ԱԺ-ում վարչապետի նման ելույթին երկար էինք սպասել…

Շատերի բերանն էր պետք ծեփել, շատերի իրական տեղն էր պետք ցույց տալ… շնաբարո դուրսպրծուկների պատասխանն էր պետք տալ… ու ևս մեկ անգամ հիշեցնել էր պետք, որ էս երկրում այլևս հոխորտալով, հայհոյանքներով ու սպառնալիքներով հացեր չեն լուծվելու… վախեցող էլ չկա…

Շնաբարո դուրսպրծուկներին ևս մեկ անգամ պետք էր հիշեցնել, որ էս երկրի տերը իրանք չեն… որ սա մեր երկիրն է, մեր ու մեր երեխաների երկիրն է… էն ժամանակ էլ իրանց չէր, պարզապես զավթել էին…

Եվս մեկ անգամ պետք էր հիշեցնել, որ ժամանակին երկրում իշխանություն զավթած ամեն մի դուրսպրծուկ ու ՂԱԼԱԹ անող պետք է պատասխան տա օրենքով… ու կտա… չկասկածեք…

Եվս մեկ անգամ պետք էր հիշեցնել, որ ԱԺ ամբիոնից իտալական օպերայի ձայնով լալահառաչ տեքստեր կարդացող ու արտասանող համապատասխանների դեմքը վաղուց մերկացել է, ու ոչ միայն դեմքը…

Եվս մեկ անգամ պետք էր հիշեցնել, որ ժողովուրդն է երկրի տերը, որ ժողովուրդն է էս երկրի ներկան ու ապագան որոշողը…. ու կորոշի՝ կասկածող թող չլինի…

Շատ բան էր կուտակվել…ԱԺ-ում վարչապետի նման ելույթին երկար էինք սպասել… Շատերի բերանն էր պետք ծեփել, շատերի …

Posted by Taron Chakhoyan on Thursday, February 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ