«Մարդակերները վերջերս կանգնում են ոստիկանության պատի տակ և խոսում ժողովրդավարությունից…». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Ելույթ է ունենում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և դիմելով իր գործընկերներին ասաց՝ կա՛մ այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, կա՛մ կանգնում եք հեղափոխության կողքին:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել անհայտ անձի հաղորդման հիման վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության շենքից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։  Լրագրողի դիտարկմանը, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքար սկսվել, արդյոք հնարավո՞ր է դրա շրջանակներում են իրեն բերման ենթարկել, Ռուբեն Հայրապետյանն այսպես արձագանքեց․

«Երեւի քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովն այս երկրում ես էի կամ Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը»։

Դիտարկմանը՝ եթե իրեն հրավիրեն ինքը կգնա Ոստիկանություն, ապա ինչո՞ւ են բերման ենթարկել իրեն, Հայրապետյան ասաց․

«Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն ու տանեն Նիկոլին ցույց տան։ Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք։ Մի պատ կար, որ ստիպում էին՝ կանգնել դրա մոտ, որ նկարեն․ իհարկե ես չեմ կանգնել։ Մի հատ ռեմբո էին բերել, ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես․ ու տենց ուզում էր մեզ վախացներ իր վախեցած հալով։ Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն ասեմ, թե գիշերը քնում՝ ինչ է մտածում։ Մենք մեղկ ենք, ազգովի մեղկ ենք, պետք է փրկվենք այդ չարիքից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ