«Պատասխանը նա կզգա ոչ միայն իր շորերի, այլ նաև ողջ մարմնի վրա…». Արմեն Գրիգորյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

Տարրական կուլտուրայի և էթիկայի բոլոր սկզբունքները խախտված են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, որ կգա մի օր, երբ ինքն է փռելու ասֆալտին և ոտքերն էլ մաքրի նրանց վրա:

«Անպատասխանատու հայտարարություն է, և դրա պատասխանը այլ ձևով նա կզգա ոչ միայն իր շորերի, այլ նաև իր ամբողջ մարմնի վրա»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասները՝  Factor.tv-ի տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ