![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանեց համայնքների խոշորացման գործընթացը և թվեց դրա դրական կողմերը։
Դրանցից մեկը ֆինանսավորման ավելացումն է՝ ի հաշիվ խոշորացման։ Նա հայտարարեց, որ պետք չէ տեղական հայրենասիրության վրա մեծ ակցենտ դնել։
«Ժամանակակից չափանիշներով, ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունում այսօր մի միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում։
Եվ եթե մենք էսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ, քուչա-քուչա առանձին ինքնություն ձևակերպելու պրոցես սկսենք, մեզ ոչ մի լավ բան ապագայում չի սպասվում», – ասաց Փաշինյանը։
Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու են այդպիսի գործընթացի վտանգավորությունը ցույց տալու համար։
Կառավարության նիստ |06 փետրվար, 2020| ուղիղ միացում
Վերմիշյանի ձերբակալության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, February 5, 2020
![]()