«Էս դառավ պատմություն»․ վարչապետ Փաշինյանը փորձում էր կարճ քայլերով ներկայացնել սպանդանոցի կառուցման ուղեցույցը

Կառավարության այսօրվա նիստում սպանդանոցների կառուցման համար տրվող պետական աջակցության ծրագրերը ամբողջացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց կարճ քայլերով ցույց տալ, թե ինչ պետք է անել՝ նման ներդրումային նախագիծ իրականացնելիս։

Սակայն առաջին իսկ քայլի ժամանակ մի քանի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ ծավալուն քննարկում սկսվեց․ դա դեռ այն կետն էր, որ սպանդանոց կառուցել ցանկացողը պետք է ունենա տարածք և թույլտվություն, սպանդանոցի նախագիծ։

Պարզվեց, որ այդ առաջին «աշխարհը» անցնելու համար մի փունջ փաստաթղթեր ու հաստատումներ են անհրաժեշտ։

«Էս դառավ պատմություն», – արձագանքեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ