![]()
Համացանցը շոկի մեջ էր, երբ կայծակնային արագությամբ տարածվեց այս տղայի մասին պատմությունը։ Նա օրական 40 հատ ծխախոտ էր ծխում։ Ադրի Ռիզալը, այդպես են կոչում տղային, ապրում է Սումատրա կղզու փոքրիկ գյուղում և տեղի բնակիչները ծխելու մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում։ Նրանց կարծիքով դա նորմալ է, հայրը հպարտանում էր որդով։
Արդիի մայրիկը շատ լուրջ դեմքով ասում էր, որ ծխախոտը անհրաժեշտ է որդուն, երբ նա նյարդայնանում է, ճչում է, գլուխը պատերին է խփում, միակ բանը, որ նրան հանգստացնում է ծխախոտն է։Սակայն սոցիալական աշխատողները չէին կարող այդ ամենին մատների արանքով նայել․ «Ադրին դարձել է իր միջավայրի զոհը, երեխային պետք է հետ վարժեցնել այդ սովորությունից, այլապես նրա առողջությունը մեծապես վտանգված է»։
Ցավալին այն է, որ այստեղ ամեն երկորդ կամ երրորդ երեխան սկսում է ծխել դեռ վաղ հասակից։ Բժիշկները Ադրիին կարողացան կտրել ծխախոտից, սակայն նրա մոտ ի հայտ եկավ քացրավենիքների նկատմամբ մեծ հակում։6 տարեկան հասակում Ադրին ձեռք բերեց ճարպակալում, քանի որ սնվում էր մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներով։ Նրա համար շատ դժվար էր շարժվելը և շատ արագ քաշն ավելանում էր։
![]()
Նրա մայրիկի հետ տարվող աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը։ Նա հասկացավ, որ պետք է փոխել տղայի կենսակերպն ու սննդակարգը։ Սննդաբանը նշանակեց խիստ սննդակարգ և շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի տղան նորմալ տեսքի գա և ապրի ինչպես իր հասակակիցներից շատերը։
![]()
![]()