Թաիլանդում մեկ աչքանի «կիկլոպ-շուն» է ծնվել

Նոր լույս աշխարհ եկած «կիկլոպ-շունիկն» ունի մեկ աչք և այն էլ գտնվում է ճակատի մեջտեղում:

Շան ձագին անվանել են Քեվին՝ «Minions» մուլտֆիլմի նույնանուն հերոսի հետ նմանության համար: Կենդանին ծնվել է  Թաիլանդում և երկու քոթոթներից մեկն է:  Շունիկին կաթով կերակրում են տերերը, ովքեր նշում են, որ կենդանին բավականին առողջ և ճկուն է:

Բացի մեկ աչքը, շունիկն ունի տարօրինակ, հաստ շուրթեր և ավելորդ մաշկային ելուստ ճակատի վրա:

«Բոլորին ապշեցրել է շունիկը և ասում են, որ սա լավ նշան է: Մենք հույս ունենք, որ այն կապրի»,- նշել են կենդանու տերերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ