Հանրապետության նոր գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին: «Երեւանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր-բոլորին բարձր տրամադրությամբ ու մեծ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը։
Հանդիպում ենք, վայելելու Ամանորի տոնական ներկայացում եւ համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:
121 դիտում , 2 դիտում այսօր