Դուք պատգամավոր ե՞ք, թե ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր․ Ձեր պարագայում չխոսելն ավելի խեր է․․․

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ա՛յ մարդ, հազար ասացի քիչ խոսեք։ Դուք պատգամավոր ե՞ք, թե ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր։ Ձեր պարագայում չխոսելն ավելի խեր է։ Իրար հերթ չեն տալիս` նեմեցին յանի տեղն են դնում։ Լա՛վ էլի։ Մոռանում եք, թե ինչպես կարելի է տեղը դնել։ Ախր հիմա դուք իշխանություն եք, է` մուրճն էլ ձե՛ր ձեռքին։

Այն ժամանակ, երբ հարսնաքարի դեպքը տեղի ունեցավ, որ ժողովուրդը ինքնակամ դուրս էր եկել, դա ոչ ձեր շնորհիվ էր, ոչ էլ որեւէ մեկի։ Ու այսօրվա իմքայլական պատգամավորներից շատերը (եթե ոչ բոլորը), ոչ ոք չկար այդ օրերին։

Ավելի լավ է դուք ձեր գործով զբաղվեք, ու դուրս եկեք ֆեյսբուքյան գրառում կատարողի դերից, վերջ տվեք ոչինչ չասող ելույթներին։ Ժողովուրդը իր անելիքը լավ գիտի։ Ու քիչ ժողովրդի անունը տվեք, երբ ձեզ հարմար է՛։ Կրկնում եմ` ժողովուրդը իր անելիքը լավ գիտի։ Կոտորեցիք դուք ժողովրդի պահանջներով շարժվել, հիմա էլ, թե..

Ալենն էլ խոստովանում է, որ իրենք են դիմադրել հեղափոխությանը:
«Որ ժողովուրդը իր կոշիկները չի մաքրել Նեմեցի վրա, իշխանության շնորհիվ է»:

Ա՛յ մարդ, հազար ասացի քիչ խոսեք։ Դուք պատգամավոր ե՞ք, թե ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր։ Ձեր պարագայում չխոսելն ավելի խեր է։…

Posted by Արթուր Հայրապետյան on Wednesday, February 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ