![]()
Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հեղափոխությունից(իշխանափոխությունից) առաջ , երբ Նիկոլ Փաշինյանը իր մի խումբ կուսակիցների և քաղակտիվի հետ հանդիպմանը ներկայացնում էր քայլերի ճանապարհային քարտեզը, մեզ մոտ առաջացած հարցերից մեկը ՝ իսկ ինչ ենք անելու մենք , եթե մեր հանդեպ բռնություն կիրառվի , պատասխանը մեկն էր ՝ ոչ մի բան , մենք բռնությանը պատասխանելու ենք ձեռքներս վեր բարձրացնելով ։
Ընդունեցինք և պարտավորվեցինք այդ կերպ վարվել ։
Դե էլ չասեմ ՝հետագան արդեն գիտեք , ստացվեց առանց բռնության հասնել սերժի վարչակազմի հեռացմանը ։
Եղան ընտրություններ , տվեցինք վստահության քվե ։
Անցել է երկու տարի , տեսնում ենք իրավիճակներ , որտեղ դրսևորվում է կամ անգործություն , կամ անկարողություն ,կամ էլ ՝ դե ժամանակ դեռ կա ՝ լավա լինելու ժողովուրդ ջան ։
Իսկ ինչ են ասում հիմա , երեկվա դեպքից հետո ՝ եթե այս իշխանությունը չլիներ , ժողովուրդը էս կաներ , էն կաներ ձեզ ։ Այ ձեր ցավը տանեմ , ժողովուրդը չի արել էտ ժամանակին , դրա փոխարեն ձեզ մեծ վստահության քվե է տվել , որպեսզի ստիպված չլինի սեփական ձեռքերով իրացնի սրանց պատիժը ։Հերիք ա , գործ արեք , հոգնացրել եք ձեր ստատուսներով ,ոչինչ չասող ելույթներով , հների հետ հողմաղացային դոնքիշոտյան դուելներով ։
Կատարեք այն , ինչի համար ձեզ գործուղել ենք գործադիր և օրենսդիր իշխանություն ։
Ասել եք վենդետա չի լինելու , ամեն ինչ օրենքի սահմաններում , դե բա արեք , ում եք սպասում ։
Հեղափոխությունից(իշխանափոխությունից) առաջ , երբ Նիկոլ Փաշինյանը իր մի խումբ կուսակիցների և քաղակտիվի հետ հանդիպմանը…
Posted by Արամ Մանուկյան on Wednesday, February 5, 2020
![]()