Արթուր Վանեցյանը որոշում է կայացրել …

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որով հայտնում է, որ առաջիկայում պարբերաբար հանդիպումներ է ունենալու լրատվամիջոցների հետ:

«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագրերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ