Համացանցում հայտնվել են «Սոլնցեպյոկ» հրանետների հրաձգության կադրերը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է զորավարժությունների ժամանակ տեղական արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների հրաձգությունը։ Ռուսաստանը եզակի երկրներից է, որ ունի այս զինատեսակից։

Այն նախատեսված է հրավառվող հրթիռներով հակառակորդի դեմ պայքարելու համար։ Սակայն համակարգի հեռահարությունը ցածր է։ Ադրբեջանը, որ նույնպես ունի այս հրանետներից, դրանք օգտագործեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն զինատեսակն անարդյունավետ դուրս եկան։

Բանն այն է, որ փոքր հեռահարության պատճառով այդ հրանետները պետք է տեղակայվեն առաջնագծին մոտ։ Այդ դեպքում էլ հենց այդ հրանետներն են թիրախ դառնում հակառակորդի ավելի հեռահար զինատեսակների համար։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի պատասխան կրակից հետո ադրբեջանական հրանետները հետ էին քաշվել առաջնագծից։

Այս զինատեսակը գնելու մտադրություն ուներ նաև հայկական կողմը։ 2015 թվականին Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկի համաձայնագրով նախատեսված էր այդ զինատեսակի տրամադրումը հայկական կողմին։ Սակայն հետագայում այդ զինատեսակների գնման մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ