«Ես ուզում եմ, որ ոստիկանությունն օր առաջ դուրս գա իներցիոն վիճակից…». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության գործունեությանը:

«Մենք ոստիկանությանն էինք տվել լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք վստահության լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն և կատարեն իրենց համար օրենքով սահմանված գործառույթները»,- ասել է նա:

Քոչարյանը, սակայն, նկատել է, որ ոստիկանությունը երեկ կաշկանդված է եղել:

«Կարծում եմ՝ դա լավ մտածված էր»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ոստիկանությանը բերված էր այն վիճակի, որ ոստիկանները 20 տարի կաշկանդված են եղել հեղինակությունների մոտ:

«Դուք հեղափոխության ընթացքում չէի՞ք տեսել, թե ոստիկանությունն ում հրահանգներն էր կատարում Էջմիածնում, Էրեբունիում: Իներցիան շարունակվում է. ես ուզում եմ, որ ոստիկանությունն օր առաջ դուրս գա այդ իներցիոն վիճակից և հասկանա, որ ինքը պետական համակարգի հենասյուներից մեկն է:

Ինչո՞ւ պետք է բերման ենթարկեն և արդյունքում ոչ մի բան, և ոչ մի բան չանելու արդյունքում ստանանք ոտքերը ապագա ոստիկանների վրա մաքրելու հայտարարություն: Այս ամենից ոստիկանությունը դասեր քաղե՞ց, թե՞ ոչ, ես չգիտեմ: Դրա համար մենք դա պետք է քննարկենք և հասկանանք այս ամբողջի մեջ որտե՞ղ էին իրավական ձևաչափերը և որտե՞ղ էին խնդիրների լուծումները»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ