«Սրանք ու՞մ շունն են… ինչքան տականք ու մարդասպան կա՝ «օրինական» զենք ունեն…»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նեմեցիկը երեք հատ «օրինական» զենք ունի, ոմն Սամսոնյան «օրինական» զենք ունի, ինչքան տականք ու մարդասպան կա՝ «օրինական» զենք ունեն։

Ինչու՞, ո՞ր օրենքով, ի՞նչ իրավունքով։ Սրանք ու՞մ շունն են, որ իրենք զենք ունենան, իսկ մենք չունենանք։ Որովհետեւ ՀՀ Կառոբիկական բանդայի անդամներ են, եւ ով ում ուզեցել է՝ «օրինական» զե՞նք է նվիրել։

Որովհետեւ սրանք մեզ թալանել են ու էդ թալանով սրտներն ուզածի չափ «որսորդական» զե՞նք են գնել։
Էս բեսպրեդելի դեմն ինչու՞ չեք առնում։

Եթե նախկինները հանցագործներ են, էդ ո՞նց է պատահում, որ դրանց նվիրած ու գնած զենքերն օրինական են։
Բա պարզ չի՞, որ էս անարխիայի պայմաններում նեմեցիկի նման արնախումը պետք է Նիկոլին «Նիկոլիկ» ասի ու սպառնա, որ իր կոշիկները մաքրելու է նրա ու մնացածների վրա։

Եթե շարունակվի էս խայտառակությունը, կմաքրի՝ ինչի՞ չի մաքրի որ։ Դեռ կարող է փառք էլ տանք Աստծուն, որ միայն կոշիկները մաքրելով սահմանափակվեն։
Գժվեցինք էլի էս աբսուրդի ձեռը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ