![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախկին մականունավոր պատգամավոր-օլիգարխներից ոմն մեկը ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասում է, թե <<ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա>>, այս խոսքերի վրա նրա թիկունքը պահող ՀՀԿ-ականների մի խմբակ բուռն ծափահարություններ է տալիս ու հրճվում․․․
Սա է ձեր տեսակը՝ մարդկանց վրա ոտք մաքրող, ռեստորանի հյուրի գլխին տված 70-ից ավելի հարվածներով սպանող, բիզնես խլող ու մարդու արժանապատվությունը ոտնատակ տվող, ձեր էս տեսակն է մերժվել ու մերժվել է այլեւս ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ! »:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել անհայտ անձի հաղորդման հիման վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության շենքից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
![]()
Լրագրողի դիտարկմանը, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքար սկսվել, արդյոք հնարավո՞ր է դրա շրջանակներում են իրեն բերման ենթարկել, Ռուբեն Հայրապետյանն այսպես արձագանքեց․
«Երեւի քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովն այս երկրում ես էի կամ Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը»։
Դիտարկմանը՝ եթե իրեն հրավիրեն ինքը կգնա Ոստիկանություն, ապա ինչո՞ւ են բերման ենթարկել իրեն, Հայրապետյան ասաց․
«Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն ու տանեն Նիկոլին ցույց տան։ Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք։ Մի պատ կար, որ ստիպում էին՝ կանգնել դրա մոտ, որ նկարեն․ իհարկե ես չեմ կանգնել։ Մի հատ ռեմբո էին բերել, ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես․ ու տենց ուզում էր մեզ վախացներ իր վախեցած հալով։ Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն ասեմ, թե գիշերը քնում՝ ինչ է մտածում։ Մենք մեղկ ենք, ազգովի մեղկ ենք, պետք է փրկվենք այդ չարիքից»։
![]()