Զինվորի անականկալը սիրելիի ծննդյան օրվա առիթով. հուզիչ հոլովակ

Զինվորները, թերևս, հայոց օջախներում ամենից սիրելի ու սպասված «անսպասելի» հյուրերն են: Չնայած նրանց անակնկալ այցելությունները միշտ մտերիմների, հարազատների համար անսպասելի ու հուզիչ հանգուցալուծում են իրենցից ներկայացնում, սակայն նրանք միշտապես սպասված են բոլորի համար:

Շատ անգամներ ենք խոսել ծնողական սիրո, հոգատարության, աղոթքներով զավակներին պահպանելու, զինվորներին շարունակ կարոտած սպասելու մասին՝ ներկայացնելով հետաքրքիր, անակնկալ տեսարանների նկարահանումներ:

Չմոռանանք, որ զինվորներին սրտատրոփ սպասում են նաև նրանց սիրելի աղջիկները: Հենց սիրելի աղջիկների մասին գեղեցիկ հիշողություններն են նաև զինվորներին դիրքերում ուժ տալիս:

Այսօր ներկայացնում ենք զինվորի վերադարձի մի հուզիչ հոլովակ, որտեղ ներկայացված է, թե ինչպես է զինվորն իր անսպասելի այցով անակնկալ մատուցում սիրելի աղջկան նրա ծննդյան օրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ