![]()
Հայտնի պարուհի Սոֆի Դևոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ակցիայի շրջանակում լուսանկար է հրապարակել, որտեղ անհավանական երիտասարդ տեսք ունի:
Հիշեցնենք, որ Սոֆի Դևոյանը 1999 թվականից «Պարի և հոգու թատրոն»ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ։Սոֆի Դևոյանի «Սամսարա» պարը՝ Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։
1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ։
Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում։
![]()
![]()