«Նեմեց Ռուբոն ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել…». Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ձեւ է արել, թե Նիկոլ Փաշինյան անունով մարդ չի ճանաչում, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյան իր բլոգում գրել էր.

«Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը:
Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել անհայտ անձի հաղորդման հիման վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության շենքից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքար սկսվել, արդյոք հնարավո՞ր է դրա շրջանակներում են իրեն բերման ենթարկել, Ռուբեն Հայրապետյանն այսպես արձագանքեց․

«Երեւի քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովն այս երկրում ես էի կամ Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանն ու Նարեկ Սամսոնյանը»։

Դիտարկմանը՝ եթե իրեն հրավիրեն ինքը կգնա Ոստիկանություն, ապա ինչո՞ւ են բերման ենթարկել իրեն, Հայրապետյան ասաց․

«Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն ու տանեն Նիկոլին ցույց տան։ Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք։ Մի պատ կար, որ ստիպում էին՝ կանգնել դրա մոտ, որ նկարեն․ իհարկե ես չեմ կանգնել։ Մի հատ ռեմբո էին բերել, ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես․ ու տենց ուզում էր մեզ վախացներ իր վախեցած հալով։ Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն ասեմ, թե գիշերը քնում՝ ինչ է մտածում։ Մենք մեղկ ենք, ազգովի մեղկ ենք, պետք է փրկվենք այդ չարիքից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ