Չինացիներն արդեն չգիտեն, թե ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից. մարդիկ խուճապից խառնվել են իրար

Կորոնավիրուսն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում: Չինաստանում ավելի քան 14 000 հիվանդ կա, իսկ մահացածների թիվը հասնում է 360-ի։

Հիշեցնենք, որ վիրուսն արդեն տարածվել է աշխարհի ավելի քան 19 երկրում:

Իհարկե, մարդիկ փորձում են պաշտպանել իրենց հարազատներին, իսկ դիմակներն էլ արդեն չեն բավականեցնում կամ էլ այնքան են թանկացրել, որ մարդիկ ի վիճակի չեն գնելու դրանք, այդ պատճառով էլ նրանք այլ միջոցների են դիմում:

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը:

Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում:

 

Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն:

Հունվարի 30-ի դրությամբ 22 երկրներում հաստատվել է 9926 վարակակիր, 213 մահ։ Վարակման դեպքերի ճնշող մեծամասնությունը և մահվան բոլոր ելքերը գրանցվել են Չինաստանում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ