Այս աղջիկը փրկեց նրա կյանքը… ահա, թե ինչ պատահեց 10 տարի անց

Երբ Ինդիանապոլիսի բնակիչ Քևին Ուոլշը շատ երիտասարդ էր, դժվար պահեր էր ապրում, մտածում էր ինքնասպան լինելու մասին, բայց հանկարծ նրա բջջային հեռախոսը զանգեց: Արդյունքում՝ նա փոխեց կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը: Պատմությունը ներկայացնում է EnterTrain-ը:

«Ես բառացիորեն մեկ քայլ էին հեռու անուղղելիից,- պատմում է Քևինը:- Եվ ոչ ոք՝ բացի նրանից, չկարողացավ ուղղել ուղեղս»: Հիմա Քևինը ևԲլեյքը 28 տարեկան են, շուտով նրանք կնշեն իրենց ամուսնության մեկ տարին՝ ուղիղ 10 տարի անց կնոջ ճակատագրական հեռախոսազանգից հետո, որը փրկեց տղամարդու կյանքը, և 15 տարի անց այն բանից, ինչ նրանք առաջին անգամ հանդիպեցին ճամբարում:

Դեռահասները 13 տարեկան էին, երբ հանդիպեցին, ճամբարային ամբողջ կյանքի ընթացքում ընկերություն արեցին, ամառվանից հետո ևս որոշ ժամանակ կապ էին պահում, մինչև հաջորդ տարի հանդիպեցին նույն ճամբարում: Երկրորդ ամառվանից հետո նրանք հեռախոսահամարներ փոխանակեցին, ժամանակ առ ժամանակ գրում էին իրար, զանգում, երբ մեծացան և դադարեցին ճամբար գնալ:

Միջնակարգ դպրոցի վերջում Քևինն ընկճախտի մեջ ընկավ, շատ մոտ էր ինքնասպանության: Երբ որոշել էր կտրել երակները, դրանից մի պահ առաջ նրա հեռախոսը զանգեց: Նա էր:

Երբ Բլեյքը հարցրեց՝ նա ինչ է անում, Քևինը խոստովանեց, որ պատրաստվում է ինքնասպան լինել: Բլեյքն ասաց, որ նման բան չանի:

Նրանք երկար խոսեցին, Բլեյքն ասաց, որ պետք է իր խմբին հասնի, Քևինը խոստացավ, որ վաղը կզանգի:

Երբ Քևինը հրաժարվեց ինքնասպանության մասին մտքից, սկսեց իր մտքերը գրառել օրագրում՝ շնորհակալություն հայտնելով Բլեյքին, որ նորից իր կյանքում հայտնվեց ճիշտ պահին: «Երկար տարիներ ես քիչ-քիչ պահում էի այդ օրագիրը,- ասում է Քևինը:- Վերջիվերջո, ես նրան պատմելու բան ունեի թղթի վրա: Իսկ հետո ես մտածեցի. «Սատանան տանի: Պետք է առաջարկություն անել»:

Փրկիչ զանգից հետո զույգը կապի մեջ էր և պարբերաբար զրուցում էր, այցելում իրար:

2015 թ. Բլեյքը Քևինին միացավ նրա գործուղման ժամանակ Շվեյցարիայում, որտեղ էլ ամեն ինչ տեղի ունեցավ: 5 ամիս անց նրանք արդեն ընատանիք էին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ