Սրանք այնքան հաբրգած, լպիրշ են, որ իրենց ներկայացնում են ընդդիմադիր.․․

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենակ Նիկոլի թվին է հնարավոր դատավորի վրա մատ թափ տալ, մունաթ գալ, հաթաթա բանեցնել։ Մենակ Նիկոլի թվին է հնարավոր նախկին հանցագործներին հերոս ներկայացնել ու պահանջել հերոսներին ազատ արձակել։

Մենակ Նիկոլի թվին է հնարավոր նեմեց Ռուբոյին կասկածել զենք-զինամթերք թաքցնելու մեջ։ Նեմեցը բանից պարզվում է, այնքան մաքուր կենսագրություն ունի, որ մենակ էդ մարդուն կասկածում եք զենք-զինամթերք թաքցնելու մեջ? Ուրիշ կասկածելու բան չկա?

Երկրում էս աստիճան անտերուդուս վիճակ երբեք չի եղել, որտեղ երկրում նախկին ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներին բռնում են նրա համար, որ իբր ապօրինի զենք-զինամթերք են թաքցնում, այն էլ երկու տարի հետո են գլխի ընկել, որ հնարավոր է զենք-զինամթերք թաքցրած լինեն։

Այսինքն էդ հացագործները ուրիշ ոչինչ էլ չեն արել, միայն կասկածում եք զենք-զինամթերք թաքցնելու մեջ?։ Սրան այնքան հաբարգած, լպիրշ են, որ իրենց ներկայացնում են ընդդիմադիր, հետն էլ ամբողջ օրը իրենց ճղում են, որ ենթարկվում են բռնաճնշումների։

Հերոս շինելով ման է գալիս իշխանությունը։ Մի քանի անգամ ում էլ, որ բռնես, բաց թողնես, հետն էլ մի քանի ամիս փակի տակ պահես, կդառնա պատվավոր հերոս։ Մենակ Նիկոլի թվին է հնարավոր մարդ բռնել ու չպատճառաբանել, ինչի համար, մարդ բռնել ու անգամ տակից դուրս չգալ։

Ինչ ասեմ, կամ դուք եք միամիտ, կամ էլ ձեր հակառակորդներին եք միամիտի տեղ դրել, մոռանում եք, թե ինչ վարժված գողերի, հանցագործների հետ գործ ունեք։
Կամ էդ հանցագործներին բիրիքով բանտերը լցրեք կամ ձեզ մի էժանացրեք։ Մենք ձեր հավեսը չունեք, առավել եւս օրը մեկ հերոս շինող դոշ ծեծողների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ